20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ուշագրավ բացահայտում Վահանի մասին

«Վահան Մարտիրոսյանին ներդրել է ԱԱԾ-ն: Ես այդպես եմ կարծում»,- կարծում է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:

Հիշեցնենք, «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը երեկ Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել: Այսօր նա Բաքվում ասուլիս է տվել :

Հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող էր սահմանը հատել Վահան Մարտիրոսյանը, Արամ Կարապետյանը այս հարցում ևս հստակ դիրքորոշում ունի.

«Եթե երկրի ազգային անվտանգության ծառայությունը ներդրում չի կատարել, այսինքն` մարդուն չի ներդրել Ադրբեջան, ուրեմն այդ պարագայում բոլոր կառույցներն էլ թերացել են»:

Մեր դիտարկմանը, թե գուցե Ադրբեջանը ճնշում է գործադրել Մարտիրոսյանի վրա և ստիպել նրան վարկաբեկել հայոց բանակը Կարապետյանը արձագանքեց. «Հենց ինքն էլ ասել է, դեմքին նայում ես՝ երևում է: Նրա նպատակը վերջում ինչ-որ երրորդ երկիր տեղափոխվելն է»,-մանրամասնեց Կարապետյանը և հավելեց, որ իր ունեցած ինֆորմացիայի համաձայն՝ Մարտիրոսյանը Թուրքիայի հետաքրքրությունների շրջանակում է:

«Ինչո՞ւ եմ ես վստահ, որ նրան ԱԱԾ-ն է ներդրել, որովհետև նա միանգամից սկսեց խոսել բանակից, հանգիստ թողեց, գնաց ու սկսեց խոսել զինուժից: Հայաստանի ընդդիմադիները միշտ հսկողության տակ են, բոլորս լավ գիտենք, բոլորի հեռախոսները լսվում են »,-ընդգծեց Կարապետյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ