16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ ՊՆ քննչական ծառայությում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ծառայության կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը նիստի ընթացքում ներկայացրել է ծառայության կազմավորման ուղին՝ նշելով, որ անցած տարիներին ծառայությունը կարողացել է ընդգրկվել զինվորական մեծ ընտանիքում եւ ունեցել է մի շարք նշանակալի ձեռքբերումներ:

Շնորհավորելով քննչական ծառայության աշխատակիցներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ սա այն եզակի օրերից է, երբ պետք է հայացք գցել անցած ճանապարհին ու նախանշել անելիքները: “Գտնում եմ, որ այս 5 տարիների ընթացքում դուք մատուցել եք որակյալ ծառայություն, անընդհատ բարձրացրել եք մասնգիտական որակական պատրաստվածությունը: Այսօր կարելի է վստահ ասել նաեւ, որ ՊՆ քննչական ծառայության համագործակցությունը իրավապահ մարմինների, առաջին հերթին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հետ բարձր մակարդակի վրա է: Միասին պետք է ավելի լավ ու որակյալ աշխատենք` բանակում եղած անցանկալի երեւույթները վերացնելու համար”:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության աշխատակիցներին շնորհավորել են նաեւ ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը:

Հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը եւ ՀՀ զինդատախազը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ եւ արժեքավոր նվերներ են հանձնել ՀՀ ՊՆ քննչական ծառայության մի շարք քննիչների:

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը կազմավորվել է 2007 թվականի դեկտեմբերի 1-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ