25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞ւր եւ ում հետ է տիկին Հեղինեն. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակի”, Ազգային ժողովի այս քառօրյայի առաջին իսկ օրից շատերին խորհրդարանում հետաքրքրում էր, թե որտեղ է “Օրինաց երկիր” խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որը սովորաբար անհարգելի պատճառներով նիստերից չի բացակայում:

Քառօրյան անցավ, իսկ Բիշարյանն այդպես էլ չերեւաց Աժ-ում: Երեկ թերթի թղթակցին հայտնի է դարձել, որ Հեղինե Բիշարյանը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ մեկնել է Չինաստան: Բաղդասարյանը, սակայն, Չինաստան է մեկնել որպես անվտանգության խորհրդի քարտուղար, այլ ոչ որպես ՕԵԿ նախագահ, եւ իր կուսակից Բիշարյանին էլ Չինաստան է տարել որպես ԱԽՔ պատվիրակության անդամ:

Թերթի թղթակիցը փորձել է ՕԵԿ գրասենյակից, ինչպես նաեւ ՕԵ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից պաշտոնապես պարզել, թե ուր է Բիշարյանը եւ ինչ կարգավիճակով ու ինչու է Չինաստան մեկնել: ՕԵԿ-ի, ինչպես նաեւ Շահգելդյանի հեռախոսները լռել են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ