19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի հետևից /վիդեո/

«Տունս, տնամերձս ձեռքիցս խլում են, եկել եմ Ղազարյան Ալիկի մոտ, հիմա փախնում ու չի գալիս պատասխան տա: Էս միլիցեքն էլ համը հանեցին, չգիտեն ես ով եմ»,-այսօր Կառավարության հերթական նիստի օրը բողոքող քաղաքացիներից՝ իր վարքագծով առանձնացավ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակչուհի Օֆելյա Սարգսյանը:

Տիկին Օֆելյան նստել էր գործադիրի շենքի մուտքի մոտ, ոստիկանները նրան ուժով հեռացրին: 80-ամյա կինը մեծ ճանապարհ է անցել, անգամ աշխատանքային հերոս է ու պարգևատրվել է անձամբ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի կողմից.

«Փետրվար ամսին սարի գլխին՝ ռուսի կինը ծննդաբերել էր, ոչ մեկ չգնաց, լիժով գնացել եմ ու ծնունդը ընդունել եմ, ռուսի մարդը գնաց Բրեժնևին ասեց ու պարգև ստացա»:

Օֆելյա Սարգսյանը ուզում է հանդիպել վարչապետին ու անձամբ նրան պատմել իր հետ կատարվածը. « Խեղճ վարչապետը չի իմանում ինչ են անում ստորին աշխատողները: Ես դրանցից չեմ վախենում: Ես Հայաստանի հանրապետության կուսակցության անդամ եմ և քայլում եմ Սերժ Սարգսյանի հետևից»,-ընդգծեց 80 ամյա կինը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ