19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դատավորը մեղադրվում է 20 հազար ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Խաչատուր Խաչատրյանը դեռևս դատարանում ցուցմունք չի տվել: Այս մասին հաղորդեց ամբաստանյալի պաշտպան Կարեն Թումանյանը, տեղեկացնում է  iravaban.net-ը:

Ներկայումս դատարանը հասել է գրավոր ապացույցների հետազոտմանը, հրապարակվում են նախաքննության մարմնի կողմից ներկայացված փաստերը: Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. փետրվարի 27-ից զբաղեցնելով ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար նրանից պահանջել և 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ