20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ճապոնիան նոր տարվա առաջին օրը ցնցվեց

Ըստ լրատվամիջոցների, 2012թ. հունվարի 1-ի  առավոտյան Ճապոնիայի հարավարեւելյան Իսու կղզիներում մինչեւ 7.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Տոկիոյում ցնցումների ուժգնությունը եղել է 4 բալ, ցնցումների օջախը եղել է 371 կմ խորության վրա: Առավել ուժեղ հետցնցումներ արձանագրվել են Տոկիոյի, Միյագիի, Ֆուկուսիմայի, Իբարակիի, Տոտիգիի, Գունմայի, Տիբայի եւ Կանագավայի պրեֆեկտուրաներում:
Առայժմ կորուստների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը տեղեկացրել է, որ ցունամիի վտանգ չի սպառնում։

Ըստ Ճապոնիայի էներգետիկ ոլորտի պատասխանատուների, “Ֆուկուսիմա – Դայիչի” ատոմակայանում որեւէ պատահար տեղի չի ունեցել:

Առայժմ կորուստների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ