17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նաիրիտցիները նոր պահանջ ունեն /վիդեո/

Կառավարության դիմաց  «Նաիրիտի» մի քանի տասնյակ նախկին աշխատակիցներ այսօր՝ սեպտեմբերի 17-ին նոր պահանջով են հավաքվել: Լրագրողների հետ զրույցում գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ իրենք այստեղ են վարչապետի կամ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին հանդիպելու` պահանջելու վերագործարկել գործարանը.

«Շարունակելու ենք փողոցային պայքարը գործարանի վերագործարկման համար, ինչպես որ աշխատավարձերի համար էինք պայքարում: Գործարանի սառեցված վիճակն այլեւս չենք կքարող հանդուրժի, որովհետեւ ինչքան ժամանակ է անցնում, այնքան անհնարին է դառնում վերագործարկումը»:

Հիշեցնենք, որ Կառավարությունը փոխանցել է բոլոր նաիրիտցիների աշխատավարձային պարտքերը:

Հիշեցնենք, գործարանի աշխատակիցների աշխատավարձը հատկացնում է պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին: Ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ