19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նաիրիտի վերագործարկման համար 200 մլն դոլարի ներդրում է հարկավոր. Երվանդ Զախարյան

Նաիրիտ գործարանի հետ կապված բոլոր երեք  ուսումնասիրույթւոնների պատասխանները, վերլուծություններն ու առաջարկությունները կառավարությունն ունի: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին:

«Երեք ուսումնասիրությունների արդյունքները հիմք են տալիս, որ կառավարությունը որոշակի եզրահանգման գա:  Վերջին ուսումնասիրությունը, որն առիթ եղել է քննարկելու ԱԺ-ում, և կար առաջարկություն, որ լսումներ արվի,  իրոք,  ընկերության կողմից եղել է եզերակացություն, որ Նաիրիտ ընկերության հետագա շահագործումը կապված մի քանի հանգամանքների հետ,  դրանք միջազգային շուկայում որոշակի փոփոխության հարցն է, և վերջին երեք չորս տարիներին Նաիրիտ գործարանի չշահագործվելու հետ կապված, իրենց առաջարկությունն է Նաիրաիտ գործարանի հետագա շահագործման հետ, թե որքանով է այն նպատակահարմար»,- ասաց Երվանդ Զախարյանն ու հավելեց, որ Կառավարությունը Նաիրիտ գործարանի շահագործման հետ կապված վերջնական որոշում դեռ չի կայացրել:

«Ցավոք սրտի վերջին երկու տարիների ընթացքում  ներդրողների կողմից  որևէ կոնկրետ առաջարկություն չի եղել վերագործարկման հետ կապված: Այսօր էլ չունենք կոնկրետ առաջարկություններ: Կառավարությունը պատրաստ է քնարկել ցանկացած առաջարկ: Վերագործարկման համար, իրոք,  անհրաժեշտ են բավականին լուրջ ներդրումներ, մինչև երկու հարյուր միլիոն դոլորի ներդրում»,- ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ