18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞վ է մսխել պետության միջոցները.Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ Իրան-Հայաստան գազատարն անցնում է անմիջական Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքների հարեւանությամբ, սակայն այդ համայնքները մինչ օրս գազաֆիկացված չեն:

Ավելին՝ դեռեւս 2011 թվականին Իրանը 2 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, որպեսզի նշված համայնքները գազաֆիկացվեն, իսկ անցած տարի էլ պետբյուջեից այդ նպատակով հատկացվել է մոտ կես միլիոն դոլար: Սակայն միեւնույն է, Մեղրին եւ Ագարակը այդպես էլ չեն գազաֆիկացվել:

Այն դեպքում, երբ այդ քաղաքների գազաֆիկացման համար անհրաժեշտ խողովակներն ու մնացած նյութերը վաղուց գնվել եւ ներկրվել են Հայաստան:

«Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիայից» պատասխանեցին, որ ո՛չ այս տարի եւ ո՛չ էլ եկող տարվա ընթացքում իրենք չեն նախատեսում իրականացնել Մեղրիի ու Ագարակի գազաֆիկացման աշխատանքները: Ի՞նչ է սա, եթե ոչ պետությանը հատկացված դրամական միջոցները մսխելու կոնկրետ օրինակ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ