19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինքնասպանություն կնոջ պատճառով

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, հունվարի 7-ին, ժամը 20.59-ին ահազանգ է ստացվել, որ երիտասարդ մի տղամարդ փորձում է ցած նետվել Երեւանի Դավթաշենի կամրջից: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբն ու ՃԿԿ օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղյակ է պահվել   1-02 եւ 1-03 ծառայություններին:

Aravot.am-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն ասել է, որ երիտասարդը Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Եղիազարյանն է: Նա ամուսնացած է, ունի  1 երեխա:

Նույն աղբյուրի համաձայն, սա երիտսարդի ինքնասպանության երկրորդ փորձն է:

Դեպքի վայրում հավաքվածներին Անդանիկ Եղիազարյանը  պատմել է, որ ինքն  ամուսնալուծված է, սակայն կինը իրեն թույլ չի տալիս տեսակցել իր աղջկան, ինչի համար էլ ինքը ցանկացել է ինքնասպան լինել:

Անցած տարի  նոյեմբերի 7-ին նա ցանկանում էր իրեն ցած նետել Կիեւյան կամրջից, եւ նրան փրկել էին քաղաքացիներն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ