25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հոսանքն արդեն թանկացե՞լ է. Հրապարակ

Այս օրերին հարյուրավոր մարդիկ՝ հասարակ քաղաքացիներ, գործարարներ, զանգահարում են «Հայաստանի էլցանցեր», տեղեկանալու, թե երբ և որքան են վճարելու օգոստոսին ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց, հայտնում են փոխհատուցման հետ կապված խնդիրների մասին։

Օգոստոսի 1-ից, ինչպես հայտնի է, կառավարությունը կիսով չափ սուբսիդավորելու է ամսական մինչև 500 կվտ/ժ էլեկտրաէներգիա սպառողների հոսանքի ծախսը։ Փոխհատուցումը վճարվելու է փոքր և միջին ձեռնարկությունների սպառած 250 կվտ/ժ-ի դիմաց, յուրաքանչյուր կիլովատի համար թանկացման չափով, այսինքն՝ 6,93 դրամ։

Բայց, ստանալով վարձավճարների տվյալները, ձեռնարկատերերից շատերը նկատել են, որ վճարման ենթակա գումարները նշված են ամբողջությամբ, այդ 6,93 «դրամները» ներառյալ։ Իսկ ոմանք էլ ընդհանրապես դեռ չեն ստացել նախորդ ամսվա ծախսի տվյալները, ինչը նույնպես վերագրում են թաքուն թանկացնելու միտումին։

Քաղաքացիները ևս չեն կարողանում վճարել հոսանքի դիմաց։ Բանկերից նրանց պատասխանում են, որ հոսանքի տվյալները դեռ չեն երևում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ