18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին թուլացնել լարվածությունը սահմանին

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է, որ ինքը հույս ունի, որ թե’ հայկական, թե’ ադրբեջանական կողմերը կանեն ամեն բան սահմանային և շփման գծի լարվածությունը թուլացնելու համար:

Դեսպանն ասել է, որ լարվածության հետևանքով զոհվում են անմեղ քաղաքացիներ, ինչն անթույլատրելի է:

Դեսպանը խոսել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպումից: Նա նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Նյու Յորքում արտգործնախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:

«Դրա հիմնական նպատակը, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցելն է»,- ասել է Մոնյեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ