25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խնդրել են Տաթեւի ճոպանուղին` ընթացքի ժամանակ կանգնեցնել /վիդեո/

Տաթեւի ճոպանուղի

ՏաԹեւեր” ճոպանուղին հանրային գործարկումից` 2010թ.-ի հոկտեմբերից մինչեւ 2011թ.-ի դեկտեմբերը սպասարկել է մոտ 75000 այցելուի, որոնց  ավելի քան 10 տոկոսը հարակից համայնքների բնակիչներ են եղել: Ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը դժգոհ չէ ցուցանիշներից:  Ըստ նրա,  այցելուների մոտ 20 տոկոսը օտարերկրյա զբոսաշրջիկներ էին`  ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից եւ Եվրոպայից:

Անցած տարվա ընթացքում ճոպանուղու նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծ է եղել տոն եւ հանգստյան օրերին: Այդ ժամանակ ճոպանուղին սպասարկել է օրական 700- 800 ուղեւորի:

Տիգրան Ղազարյանը չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, թե հարակից գյուղերի բնակիչները չեն օգտվում ճոպանուղուց` պատճառաբանելով, որ իրենց ձեռնտու չէ:
“Նորից եմ ասում, 75000 ուղեւորների մոտ 10%ը  ճոպանուղուց անվճար  օգտվող 6 գյուղերի բնակիչներն են .սա խոսում է այն մասին, որ բնակիչները հետաքրքրված են ճոպանուղով”,- ասաց Տ. Ղազարյանը:

Տաթեւի ճոպանուղի

Ինչ վերաբերում է ճոպանուղու անվտանգությանը, ապա անցած տարի  “ՏաԹեւեր”-ի շահագործման ընթացքում ճոպանուղու անձնակազմի կողմից պարբերաբար իրականացվել է ամենօրյա մանրակրկիտ տեխնիկական սպասարկում` ճոպանուղին պահելով շահագործման համար միշտ պատրաստ, տեխնիկապես սարքին եւ բացարձակ անվտանգ:

2011թ. դեկտեմբերին  կատարվել է աշնանային ռեժիմից ձմեռայինի անցման գործողություն, որի արդյունքում ճոպանուղու էլեկտրոնային եւ մեխանիկական համակարգերը հարմարեցվել են Սյունիքի մարզի եղանակային պայմաններին:

“Տարվա ընթացքում ճոպանուղին մի քանի  տեխնիկական զննումներ է անցել: Տարվավերջին էլ  ճոպանուղին արտադրած շվեյցարական “Գարավենտա – Դոպելմայեր” ընկերության մասնագետները  “ՏաԹեւեր” ճոպանուղին որակել են   տեխնիկապես գերազանց, սարքին: Այսինքն ճոպանուղին պատրաստ է  առաջիկա տարիներին շարունակել անվտանգ ուղեւորափոխադրումները”,-ասաց տնօրենը:

Ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյան

Ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյան

Տ. Ղազարյանի խոսքով, շահագործման ընթացքում արտառոց դեպքեր չեն եղել: Միայն  ուղեւորներներից ոմանք  երբեմն  խնդրում են մի պահ կանգնեցնել ճոպանուղու վագոնը կամ դանդաղեցնել նրա ընթացքը, որպեսզի զմայլվեն բնության տեսարժան պատկերներով: “Բայց դա, իհարկե,  անհնար է, քանի որ ճոպանուղին կառավարվում է ավտոմատ եւ ծրագրավորված համակարգով”,- ասում է Տ. Ղազարյանը:

Իսկ քանի որ Ամանորը դեռ շարունակվում է եւ Հին Նոր տարին դեռ առջեւում է,  Տ. Ղազարյանը շնորհավորում է բոլորին` հրավիրելով օգտվել ճոպանուղուց:
“Կարդալով կամ լսելով հնարավոր չէ ունենալ այն տպավորությունը, որը կստանաք` այցելելով ճոպանուղի: Եկեք տեսնելու  Սյունյաց հրաշք բնությունը, Տաթեւի վանքը եւ օգտվելու հայ գործարար-բարեգործի ստեղծած Գինեսի ռեկորդակիր “ՏաԹեւեր” ճոպանուղուց”, – ասում է  ճոպանուղու տնօրենը:

Անցած տարվա դեկտեմբերին լրագրողներով Տաթեւում էինք: Չնայած ճոպանուղին չէր աշխատում եւ հերթական տեխզննում էր իրականացվում, բայց տնօրենը թույլատրեց մեկ ուղերթ կատարել: Այդ ընթացքում էլ փորձեցինք տեսագրել: Վագոնում լրագրողներ են, որոնք վախենում են բարձրությունից: Չէ որ Որոտանի կիրճի վրա առավելագույն բարձրությունը 320 մետր է:

http://youtu.be/FHHeUfdV1b4

Արմեն Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ