27 Հունիսի, Հինգշաբթի, 2019

Աշխարհի վերջը “հետաձգվում է”

image_12531

“Մեքսիկայի մեծ գուշակ” անունով մարդը հերքել է այն ինֆորմացիան, ըստ որի 2012-ին աշխարհի վերջն է գալու:

Ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ Անտոնիո Վասկես Ալբան հայտնել է, որ մայաները երբեք էլ չեն կանխատեսել աշխարհի վերջը: 2012-ի վերջին սպասվող “դատաստանի օրը” գուշակն անվանել է “մեծ սուտ”:

Հիշեցնենք, որ 2012-ին աշխարհի վերջի մասին թեորիան առաջ էր քաշվել մայաների օրացույցներից մեկի հիման վրա:

Վասկես Ալբան ամենամյա գուշակություններ է անում 1980-ից, չնայած դրանք այնքան էլ անթերի չեն: Օրինակ` 2008-ին նա գուշակել էր երգչուհի Բրիթնի Սփիրսի մահը:

Այս տարվա համար նրա կանխատեսումները  հուսադրող չեն` 3 խոշոր ավիավթար` բազմաթիվ զոհերով, երկրաշարժ Իտալիայում, հրաբխային ժայթքումներ Էկվադորում եւ ցունամի Խաղաղ օվկիանոսում:

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ