25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես անվճար եմ աշխատում. Վարդան Պողոսյան

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներն անվճար են աշխատում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն հարցին, թե վճարվու՞մ է ինքը կատարած աշխատանքի համար:

«Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի  որևէ անդամ՝ այդ թվում նաև ես,  որևէ վարձատրություն չի ստացել :  Սահմանադրական հանձնաժողովը  խորհրդատավական մարմին է, աշխատում է առանց վարձատրության՝ հասարակական հիմունքններով»- ասաց Վարդան Պողոսյանն ու շարունակեց, որ  պետության բյուջեից  որևէ լումա չի ծախսվել հանձնաժողովի աշխատանքների համար, իսկ  գործուղումները եղել են դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրված գումարների հաշվին:

«Հանրաքվեից հետո ես որևէ վարձատրություն չեմ ակնկալում»,- հակադարձեց Վարդան Պողոսյանը Արամ Մանուկյանի այն հարցին, թե հանրաքվեից հետո՞  է վճարվելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ