20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայկին դատապարտելով՝ իրենք ամեն ինչ ասեցին էս երկրի մասին.Կյուրեղյանի վճիռը չի բողոքարկվի

«Իշխանությանը վտանգ սպառնացող յուրաքանչյուր քայլ վերացնելու համար ընտրում են խիստ պատիժ»,- մեզ հետ զրույցում ասաց  «Շանթ Հարությունյանի և ընկերների»  գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու և մի քանի ոստիկանի վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:

Կյուրեղյանը նշեց, որ առաջադրված պատժաչափը իրենց համար սպասելի էր, անակնկալի չեն եկել. «Հայկին դատապարտելով՝ իրենք ամեն ինչ ասեցին էս երկրի մասին, համակարգի մասին: Հայաստանում չկա ազատ և անկախ դատական համակարգ, ամբողջությամբ դատական համակարգը կոռումպացված է և իշխանությանը վտանգ սպառնացող յուրաքանչյուր քայլ վերացնելու համար ընտրում են խիստ պատիժը»:

Հայրը  նշեց, որ դատարանի վճիռը չեն բողոքարկելու, «մի քանի տարով պատիժը մեղմելուց էությունը չի փոխվում»:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:  Նշենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Շանթ Հարությունյանի և ընկերների»  գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակած Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Մեղադրող Հարություն Սարգսյանը պահանջում էր 14 տարվա ազատազրկում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ