20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իրանում լրտեսության համար մահապատժի են ենթարկել ամերիկացուն

Իրանում մահվան է դատապարտվել իրանյան ծագումով ԱՄՆ-ի քաղաքացին, հայտնում է “Reuters” գործակալությունը:

28-ամյա Ամիր Միրզա Հեքմաթիին մեղադրում են ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ: Իրանի իշխանությունների տվյալներով` նա համագործակցել է ԿՀՎ-ի հետ:

Իրանի հեռուստատեսությամբ իր խոստովանության ժամանակ Հեքմաթին հայտնել է, որ Նյու Յորքում գտնվող “Kuma Games” ստուդիան ԿՀՎ-ի պատվերով քարոզչական խաղեր է ստեղծում, որոնց էպիզոդներից շատերը հիմնված են ամերիկյան զինված ուժերի կողմից իրականացրած գործողությունների հիման վրա: Սակայն մեղադրող կողմը հայտնել է, որ նա փորձում է խաղալ նախկին ամերիկյան զինվորի դեր, որն, իբր թե, գաղտնի ինֆորմացիա է տրամադրում:

Վաշինգտոնն արդեն պահանջել է ազատել Հեքմաթիին:

Հեքմաթին ծնվել է Արիզոնայում, չնայած ունի նաեւ Իրանի քաղաքացիություն: Նրա հարազատները պնդում են, որ նա մեղավոր չէ եւ Իրան մեկնելու նպատակը տատիկներին այցելելն էր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ