25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՐԱՏԱՊ. կրակահերթ գյուղացիների վրա

Քիչ առաջ հակառակորդը կրկին խախտելով հրադադարի ռեժիմը կրակել է Տավուշի մարզի Չորաթան համայնքի խաղողի այգիներում  աշխատող գյուղացիների վրա: Henaran.am -ի հետ զրույցում Չորաթանի բնակիչ Վարդան Քալանթարյանը հայտնեց, որ կրակել են մի քանի ժամ ու մեծ տրամաչափի զենքերով.

«Բարեբախտաբար մարդկային վնաս չեղավ, բայց մի կերպ թաքնվելով՝ եկանք գյուղ: Մեր ամբողջ տարվա քրտինքը էլի ջուրն են գցում: Հաստատ սնայպերով էին խփում: Հիմա արդեն չգիտենք ինչ կլինի»,-նշեց գյուղացին:

Հիշեցնենք, 2014 թվականի օգոստոսին հակառակորդը վառել էր Չորաթանի դաշտերը և բավականին վնաս պատճառել: Ինչպես նաև կրակել էին խաղողի այգիների ուղղությամբ և մեքենաների վնասել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ