24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

2015 թվականին թունավորումների թիվը ռեկորդային է եղել. Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝   2015 թվականին թունավորումների թիվը ռեկորդային է եղել .«Անցած տարիներին նման քանակությամբ թունավորման դեպքեր չէին եղել, 2011թ-ին ունեցել ենք մեծ թվով թունավորման դեպքեր, բայց ոչ այսքան, 2012թ.` միայն 2 դեպք, 2013թ. բռնկում չենք ունեցել, 2014-ին` մեկ դեպք, իսկ այս տարի` արդեն իննը դեպք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաբկեն Պիպոյանը:

Նրա դիտռարկմամբ՝ համապատասխան մարմինների կողմից թերացումները շատ են :Այդ բացերը շտկելու համար  պետք է  ժամանակին կատարվեն անհրաժեշտ քայլեր.«Որպիսի մենք խնդիրների առջև չկանգնենք, թունավորման դեպքեր են գրանցվում, հետո են սկսում գործողությունների դիմել, այնինչ ճիշտ աշխատելու դեպքում նման դեպքերից կարող ենք զերծ մնալ: Եթե թունավորումից հետո են գնում՝ արդեն անիմաստ է դառնում նրանց արձագանքը: հիվանդությունների կախնարգելման ՊՈԱԿ-ը միակն է, որ կատարում է անհրաժեշտ քայլերը» -փաստեց Պիպոյանը:

Սպառողների շահերի պաշտպանի խոսքով՝  միշտ էլ կարելի է գնալ ստուգումների և ոչինչ չհայտնաբերել.«Պետական կառույցները չեն աշխատում, չգիտեն, թե ինչ է պետք անել: Սննդամթերքի անվտանգությունն այդ մարդկանց համար չինարեն է, պետական ապարատը գործողություններ է անում ոչ թե սպառողին պաշտպանելու, այլ սեփական կաշին փրկելու համար», -հավելեց Բաբկեն Պիպոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ