28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Խեղդամահ է եղել դատավորի որդին. Առավոտ

image_12508

Ամանորի տոներից մեկ օր առաջ  իր սեփական ավտոտնակում խեղդվել է Շիրակի  մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանի 26-ամյա որդին: Այս մասին գրում է “Առավոտ”-ը: Թերթի տեղեկություններով, երիտասարդը բացել է ավտոտնակը, նստել մեքենայի մեջ, միացրել է շարժիչը` փորձելով այն տաքացնել ու վարել, սակայն այդ ընթացքում թունավորվել է  շարժիչի արտադրած գազից: Նրան փրկել ոչ մի կերպ չի հաջողվել:

Նա դատավորի միակ որդին էր,  որը նոր էր ավարտել ասպիրանտուրան եւ դեռ ամուսնացած չէր: Մարտին Սարոյանը նրանից բացի ունի երկու դուստր: Դատավորը թեեւ ծնունդով շիրակցի է, երկար ժամանակ`մոտ 13 տարի աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն փաստացի բնակվում է  մայրաքաղաքում, դեպքը տեղի է ունեցել հենց այնտեղ: Ներկա պահին դատավոր Սարոյանին է հանձնված երկու աղմկոտ գործերի քննություն. Գյումրու էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանի դեմ կաշառակերության ու պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով հարուցված քրեական գործը, ինչպես նաեւ ընդդիմադիր ազատամարտիկ Ժորա Աթոյանի` պետությանը  խաբելու ու կեղծ կենսաթոշակ ստանալու մեղադրանքը: Այս երկու գործերն էլ պիտի լսվեին երկու օրից, բայց հասկանալի պատճառով դրանք դեռ կհետաձգվեն”,- գրում է “Առավոտ”-ը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ