25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բացի Հրազդանից, նաեւ Սպիտակում եւ գյուղերում

Ինչպես տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում փետրվարի 12-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Եւ այսպես Արագածոտնի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված  Զարինջա, Կոշ, Հակո եւ Սարալանջի գյուղական համայնքներում:

Արարատի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն Դվին, Մրգավետ, Շահումյան, Արեւշատ, Ռանչպար համայնքներում, Արմավիրում` Արշալույս, Արագած, Շահումյան, Ֆերիկ, Դալարիկ, Ալաշկերտ, Նորապատ համայնքներում:

Գեղարքունիքի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն Զոլաքարում եւ Գեղամաբակում, ավագանու անդամի ընտրություններ` Նորաբակում:

Լոռու մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում Չկալով եւ  Բլագոդարնոյե գյուղերում եւ Սպիտակ քաղաքում,  իսկ Արծնիում` եւ  համայնքի ղեկավարի, եւ  ավագանու անդամի ընտրություններ:

Կոտայքի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան Հրազդանում, Հատիսում, Սեւաբերդում ու Քանաքեռավանում:

Շիրակի մարզի Պեմզաշեն, Նահապետավան, Գեղանիստ, Գառնառիճ, Շիրակ, Վահրամաբերդ, Բասեն (Ախուրյանի շրջ.) համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի, իսկ Նահապետավան եւ Արեւիկ համայնքներում` ավագանու անդամի ընտրություններ:

Սյունիքի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն Արծվանիկ, Վարդավանք համայնքներում, ավագանու անդամի ընտրություններ` Արծվանիկ, Վարդավանք, Կուրիս, Խնձորեսկ գյուղական համայնքներում:

Տավուշի մարզում hամայնքի ղեկավարի ընտրություն տեղի կունենա Խաշթառակ գյուղում:

Թեկնածուները անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչեւ հունվարի 13-ը, իսկ գրանցումը ԸԸՀ-ներում կլինի մինչեւ հունվարի 18-ը:

Նախընտրական քարոզչությունը , ըստ ԿԸՀ  հաստատած ժամանակացույցի`  հունվարի 25-ից փետրվարի 10-ն է: ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնողները պետք է մինչեւ փետրվարի 2-ը հավատարմագրման փաստաթղթերը ներկայացնեն ԿԸՀ:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ