24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեծ Բրիտանիան Շոտլանդիայի անկախության հանրաքվեի անցկացման համար պայմաններ է թելադրում

Պաշտոնական Լոնդոնը պատրաստ է թույլ տալ շոտլանդական իշխանություններին մինչեւ 2013-ի ամառն անցկացնել անկախության հանրաքվեն , որը նախկինում ծրագրվում էր անցկացնել 2014-ին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը կարծում է, որ հանրաքվեին վերաբերող անորոշությունը մեծ վնաս է հասցնում Շոտլանիդայի տնտեսությանը:

Բրիտանական “Independent” թերթը գրում է, որ նախարարների բրիտանական կաբինետը  մեկ կարեւոր պայման կդնի: Այն է` թույլ տալ ընդամնեը 2 պատասխան` այո կամ ոչ, եւ չեղյալ համարել նախնական տարբերակը` Շոտլանդիայի ինքնավար իրավասությունների ընդարձակման վերաբերյալ:

Սակայն դիտորդները ենթադրում են, որ Շոտլանդիան վերջիվերջո կմնա թագավորության կազմում, քանի որ վերջերս անկացրած սոցհարցումները ցույց են տալիս, որ շոտլանդացիներն այժմ ավելի հակված են ինքնավարության ընդարձակմանը, քան անկախություն ստանալուն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ