19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ջավախքում խաչքար-հուշակոթող կանգնեցվեց /ֆոտո/

Վրաստանի Սամցխե-Ջավախքի նահանգի Ախալքալաքի շրջանի Թախչա գյուղում սեպտեմբերի 12-ին բացվեց խաչքար-հուշակոթող, որի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ և Ախալքալաքից գործարարներ:

SAMSUNG CAMERA PICTURES

Հուշակոթողն իր մեջ չորս խորհուրդ ունի. հավերժացնում է Եղեռնի զոհերի հիշատակը, արցախյան գոյամարտի, Մեծ հայրենականի զոհերի հիշատակը, իսկ չորրորդ խորհուրդը գյուղի ստեղծման փաստն է: Նշենք, որ Թախչա գյուղի բնակիչները այդ օրը տոնում էին գյուղի հիմնադրման 180-րդ տարեդարձը:

«Այսօր տոն է ոչ միայն ձեզ համար, այլ նաև ողջ Ջավախքի համար, բոլորիս համար, որովհետև այսօր մենք գտնվում ենք Ջավախք աշխարհի ամենափոքրիկ հայկական համայնքում,  բայց այստեղ են հավաքվել աշխարհի տարբեր անկյուններից ջավախահայերը»,- Շնորհավորելով Թախչա գյուղի բնակիչներին գյուղի հիմնադրման տոնի կապակցությամբ՝  ասաց  ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

SAMSUNG CAMERA PICTURES

Վարաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանը նույնպես շնորհավերեց գյուղացիներին տոնի կապակցությամբ և անդրադարձավ Հայոց Ցեղասպանությանը.«Ես ուզում եմ նաև նշել, որ հայ ժողովրդի պատմության մեջ ողբերգական էջերից  մեկը հայ ժողովրդի ցեղասպանությունն է Օսմանյան կայսրությունում: Սիրելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ կգա  ժամանակ, երբ ամբողջ աշխարհը կդատապարտի այդ ցեղասպանությունը, եթե ժամանակին ամբողջ աշխարհը դատապարտեր այդ ոճրագործությունը, այսօր չէր լինի ցեղասպանություն այլ ժողովուրդների նկատմամբ»,- նշեց Սամվել Պետրոսյանը:

Իր հերթին ՀՀ ԱԺ պատգամավոր, ծնունդով Ջավախքից  Տաճատ Վարդապետյանն էլ նշեց, որ Թախչայում իր կենսագրությունից մի բեկոր է կապված և հիշեց իր ընկերներին, որոնք Թախչայից են:

«Ապրեն այն տղաները, իմ սիրելի ընկերները, որ այսօր «տունդարձի» արարողությունը կազմակերպում են ամեն տարի շենացված, այդ «տունդարձն»  ավելի հետաքրքիր է կազմակերպվում և Թախչան իրավունք չունի առանց բնակիչ մնալու: Ավելին, ես ակնկալում եմ, որ Թախչայում ընդլայնված վերարտադրություն է լինելու»,- լավատեսորեն առանձնացրեց Տաճատ Վարդապետյանը:

Ելույթներից հետո բացվեց և Վիրահայոց թեմի հոգևորականների կողմից օծվեց հուշակոթողը:

Նշենք, որ Թախչա գյուղը հիմնադրվել է 1835 թվականին: Բնակիչները ներգաղթել են 1835 թվականին Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգի Իմուտում գյուղից:

SAMSUNG CAMERA PICTURES

SAMSUNG CAMERA PICTURES

SAMSUNG CAMERA PICTURES

SAMSUNG CAMERA PICTURES

SAMSUNG CAMERA PICTURES

SAMSUNG CAMERA PICTURES

SAMSUNG CAMERA PICTURES

SAMSUNG CAMERA PICTURES

SAMSUNG CAMERA PICTURES

SAMSUNG CAMERA PICTURES

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ