19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մոսկվայում տուժած հայերի վիճակը կայուն է

Ինչպես Henaran.am-ին տեղեկացնում են  Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, հունվարի 9-ին Մոսկվայի հարավ-արեւմտյան թաղամասի իտալական Il Pittore ռեստորանում բնական գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 37 անձանց մեջ, ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների, կա 5  հայ: Նրանցից 24-ամյա Ռոմա Մարկուսյանը  բժշկական օգնությունից հրաժարվել է:

52-ամյա Ելենա եւ 30-ամյա Վիկտորյա Աղաջանովները նույնպես
հրաժարվել են բժշկական օգնությունից, իսկ 3-ամյա Նիկա Աղաջանովան գտնվում է Մոսկվայի մանկաբուժության գիտահետազոտական ինստիտուտում: Նրա վիճակը գնահատվում է կայուն:

36-ամյա Սիրանույշ Եղուսյանի /Егусян/ վիճակը կայուն է (միջին ծանրության):
Նա Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտում է այս պահին: 14-ամյա Ֆելիքս Մկրտչյանը առաջին բժշկական օգնություն ստանալուց հետո թեթեւ այրվածքներով դուրս է գրվել Մոսկվայի Սբ.Վլադիմիրի անվ. հիվանդանոցից:

Տուժածների քաղաքացիությունը ներկայումս ճշտվում է, եւ նոր տեղեկատվության դեպքում ԱԳ նախարարության լրատվականը բաժինը խոստանում է հայտնել լրացուցիչ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ