24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր երկրում նվազագույն զամբյուղը պետք է հաշվարկվի 100-150 հազար դրամի սահմաններում.տնտեսագետ

«Արդեն շատ երկար ժամանակ Հայաստանի հանրապետությունում կա եկամուտների բևեռացվածություն: Այսինքն  երկրի ամբողջ  հարստությունը հավաքված է փոքր թվով մարդկանց մոտ և բնականաբար մի ստվար զանգված ըստ էության գտնվում է աղքատության տիրույթում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Բոստանջյանի խոսքով՝ մեզ մոտ աղքատության գումարը 17.000 դրամ է կազմում, որը ինքստիքյան զավեշտալի գումար է ու անգամ ծիծաղ է առաջացնում

« Բնականաբար մեկ ամսվա մեջ քաղաքացին չի կարող տասնյոթ հազար դրամի միջոցով ապահովել իր ընտանիքի սնունդը։Բնականաբար եթե մենք տասնյոթ հազար դրամը ուզենանք ավելի բարձր գումար պատկերացնել, մինչև անգամ հարյուր հազար դրամը մեկ ամսվա շրջանակներում էլի ցածր կլինի»,-փաստեց տնտեսագետը և հավելեց, որ Հայաստանի բնակչության  ութսուն տոկոսը շատ զուսպ են իրենց ապրելակերպի մեջ:

Ամեն դեպքում տնտեսագետը հանգել է եզրակացության.« Մեր երկրում նվազագույն զամբյուղը պետք է հաշվարկվի 100-150 հազար դրամի սահմաններում»:

Անդրադառնալով  տնտեսության զարգացմանը  Բոստանջյանն նկատեց , որ գյուղացիները արտահանման հարցում հաջողությունների են հասել․«Ներմուծումը երեք ուկես անգամ բարձր է մեր արտահանումից։ Նաև  այս տարի Աստված բարեգութ գտնվեց մեր նկատմամբ, գյուղատնտեսական ապրանքների արտահանման հարց ում որոշակի առաջխաղացում  ունեցանք»,-եզրափակեց Բոստանջյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ