19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիայի նախագահը կարծում է, որ արաբական երկրները միասնական չեն սիրիական հարցի շուրջ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտնել է, որ արաբական երկրները միասնական չեն Սիրիայի հանդեպ վարած իրենց քաղաքականության մեջ, հայտնում է “Ալ-Ջազիրա” հեռուստաալիքը:

Ասադը նշել է, որ որոշ արաբական երկրներ աջակցում են Սիրիային, սակայն արտաքին ճնշման տակ ստիպված են լինում իրենց դեմ քաղաքականություն վարել: Նրա կարծիքով` տարածաշրջանի որոշ երկրներ նույնիսկ աղավաղում են Սիրիայում տեղի ունեցող դեպքերը, որպեսզի երկիրը քաոսի մեջ գցեն:

Նախագահը կարծում է, որ միայն քաղաքական բարեփոխումներ անելով երկրում կայունություն չի հաստատվի, անհրաժեշտ է նաեւ պայքարել ահաբեկչության դեմ:

Արդեն ավելի քան 9 ամիս Սիրիան ապրում է անդադար հակակառավարական բողոքի ակցիաների պայմաններում, որոնք գնալով ավելի բռնի ուժ են ստանում: ՄԱԿ-ի տվյալներով` երկրում ավելի քան 5 հազար մարդ է զոհվել: Սիրիական իշխանություններն այս ամենում մեղավոր են համարում զինված գրոհայիններին, որոնք աջակցություն են ստանում դրսից:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ