16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինքնասպանության փորձ կատարած՝ կառավարության աշխատակիցը գիտակցության է եկել

Կառավարությունից սեպտեմբերի 7-ին վաղ առավոտյան գլխի շրջանում հրազենային վնասվածքով Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Լյուդվիգ Հովհաննիսյանն արդեն գիտակցության է եկել: Այս   Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց  հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:

Հիշեցնենք, որ հրազենային վնասվածք ստացած 32-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը ԱԱԾ՝ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից է: Նախնական տվյալներով՝ տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել ֆինանսական խնդիրների պատճառով: Ինքնասպանության փորձ անելուց առաջ նա գրություն էր թողել, որտեղ նշել էր, որ իր պարտքերի պատճառով հատուցում է սեփական կյանքով:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ