19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանը պատրաստվում է ստորգետնյա բունկերում հարստացնել ուրանը

Իրանը մոտ ապագայում կսկսի ուրանի հարստացումը ստորգետնյա բունկերում: Այս մասին հայտնել է երկրի Ատոմային էներգիայի գծով Կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի-Դավանին:

Իրանի որոշումը` շարունակելու միջուկային ծրագիրը տեղում` հավանական հարձակումից ավելի պաշտպանված վայրում, կուժեղացնի լարվածությունը Թեհրանի եւ արեւմուտքի երկրների հետ, որոնք կասկածում են իսլամական հանրապետությանը միջուկային զենք ստեղծելու փորձի մեջ:

Ուրանի հարստացման “Fordow” գործարանում հնարավոր կլինի ստանալ թե 3,5, թե 20 տոկոսանոց ուրան:

Վիեննայի դիվանագետները, որտեղ գտնվում է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալությունը, կարծում են , որ Իրանն սկսել է բաց թողնել, այսպես կոչված, “ուրանային գազ” դեկտեմբերի վերջին` պատրաստվելով սկսել ուրանի հարստացումը, որի համար բոլոր անհրաժեշտ սարքավորումները գործարանում տեղադրվել են դեռեւս անցյալ տարի:

Արեւմտյան երկրներից մեկի ներկայացուցչի խոսքով` դրանով Իրանն ուզում է ցույց տալ, որ մտադիր չէ տեղի տալ մյուս երկրների պահանջներին եւ դադարեցնել ուրանի հարստացումը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ