20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դոմբասը կդառնա սառեցված հակամարտություն, ինչպես Լեռնային Ղարաբաղում է. Կուչմա

Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, խոսելով Դոմբասի հակամարտության մասին, այն համեմատել է Լեռնային Ղարաբաղի հետ:

«Դոնբասում ճգնաժամը չի հաջողվի հաղթահարել, այն սառեցված հակամարտություն կդառնա, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղում կամ Հարավային Օսիայում»,- հայտարարել է Կուչման, գրում է riafan.ru-ն:

Կուչման ասել է, որ սովորաբար նման հակամարտությունները չի հաջողվել ավարտին հասցնել:

«Որքան տարբեր հանձնաժողովներ են ստեղծվել տարբեր մակարդակներով, եւ ինչ, որեւէ խնդիր լուծվե՞լ է: Ո՛չ: Թունելի վերջում լույս տեսնո՞ւմ ենք, որ այն կլուծվի: Ո՛չ: Եվ աշխարհը, կարծես, համաձայնել է, որ այդ հակամարտություններն այդպիսի կարգավիճակում են ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Մոլդովայում, ե՛ւ Ադրբեջանում»:

Կուչման նշել է, որ աշխարհը սկսում է կորցնել հետաքրքրությունն Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադարձությունների նկատմամբ: «Միջազգային հանրությունն ավելի քիչ է անդրադառնում Ուկրաինայի իրադարձություններին: Եվրոպական լրատվամիջոցներում դրանց մասին գրեթե ոչինչ չկա»,- ասել է Կուչման:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ