19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է կատարվում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում

image_12486

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 18 ՊՈԱԿ-ների տնօրեններ բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահին, վարչապետին ու ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, որտեղ բողոքում են ոլորտում տիրող իրավիճակից:

Նամակում մասնավորապես  ասված է է.

Արթուր Պետրոսյան. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար

“2011 թվականի դեկտեմբերի վերջին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը եւ աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը մամուլի ասուլիս էին անում 2011 թվականին իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ:

Շատ զարմացանք, որ նախարարության ամենակարեւոր գերակա խնդիրները գերազանց էին կատարել: Այդ խնդիրներից մեկը ֆիզիկական կուլտուրայի զարգացման հայեցակարգն էր, որը պարզվեց 2006 թվականին հանձնաժողովի կողմից մշակված ֆեդերացիաներին ֆինանսավորելու կարգն էր: Ափսոս՝ մենք էլ հույս ունեինք, որ հայեցակարգ կմշակեն եւ մենք կիմանանք, թե ինչպես են ֆինանսավորվելու մեր դպրոցները, որ այլեւս վահեներին եւ սամսոններին ամիսներով վիզ չենք թեքելու մի երկու կոպեկի համար, որն էլ հետո հարամ են անում գլխներիս:

Մյուս գերակա խնդիրը “Լավագույն ընտանիքն” էր։ Այդ մրցույթը ստեղծել էր Ռոբերտ Քոչարյանը, որ սպորտի նկատմամբ հետաքրքրություն առաջանար եւ մեր դպրոցները համալրվեն նոր սաներով, բայց հակառակն ստացվեց այս  վերջին 2 տարիներին, պարապած անձինք են մասնակցում այդ մրցույթին:

Մինչեւ 2010 թվականը մասնակիցների թիվը խելքին մոտ էր, բայց 2010-2011 թվականներին մասնակիցների թիվը եւ ֆինանսավորումը այնպես մեծացան, որին հավատալը անհնարին է: Մեկը գնա մարզերը եւ տեսնի ցույց տված թվով ընտանիքներ կա՞ն:

Այս ամենը հանրապետական փոխնախարարի քյանդրբազության արդյունքն է, որը մեծ ջանքեր է թափում Գ. Ծառուկյանի հետ լավ հարաբերություններ պահելու համար, ստուգո՞ղն ով է:

Երրորդ գերական երիտասարդների մասին էր, որն էլ հավանաբար ոչ մեկն էլ  չգիտեր թե ինչ է, որովհետեւ այն կատարել էր վարչապետը, իր խորհրդով:

Երիտասարդությունը ինչո՞վ է զբաղված…..: Դե պարոնայք,  ինչ է արել նախարարությունը:

Նախարարն էլ պարզվեց խոսել չգիտի, էդ ձեւով էլ նախարարության ձեռք բերում համարեց  մեդալների քանակը, մեկը ասող լինի նախարարությունը ինչ կապ ունի մեդալների հետ…,հա ֆինանսների նախարարությունից  գումարները փոխանցել է ֆեդերացիաներին, եթե ճանապարհին աճպարարություն չի արել:

Վահե Էլոյան. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար

Վահե Էլոյան. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար

Նախարարը երկու տարվա ընթացքում միայն մի բան է արել շենքում տեղադրել է տեսախցիկներ եւ մեկ էլ գեղական կարգով ոլորտից քշել է լավագույն մասնագետներին, ստուգումներ անելով, հայհոյանքով եւ վիրավորանքներով, ահ ու դող տարածելով: Դրա պակասն էլ եկավ լրացնելու Վահե Էլոյանը, որը մի անգամ վատ աշխատելու պատճառով ազատվել էր աշխատանքից, նորից բերեցին, որ աջ ու ձախ ինչ ուզենա անի, նա էլ կոմերիտականի գերազանցիկությամբ անում է:

Դե քանի որ նախարարը պատգամավոր է դառնալու` վայ մեզ, տոներից հետո Անգլիայի թագուհի է դարձել, որ սպիտակ ձեռնոցներով պատգամավոր լինի, նախարարությունը հանձնելով կոմերիտականին, սա էլ ահ ու դողի պակասն է լրացնում, հաշվի չառնելով ոչ մի բան, միայնակ բոլորին հավաքել է բուռը եւ առաջ է գնում, հասկացողը կամ խոսողն ով է: Համատարած ախպերություն է, որն էլ ատելություն է ծնել բոլորի մոտ:

Սամվել Խաչատրյան.ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Սամվել Խաչատրյան. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Սամվել Խաչատրյանն էլ այնքան խոսեց տեսավ բան դուրս չի գալիս, Գ. Ծառուկյանին նվիրված,  ախպերությանն ու «ալիշ-վելիշներին» չի խառնվում:

Եթե «Բարգավաճ Հայաստանի» կադրերը սրանք են եւ նախարարության պարապությունը լրագողներին ասում են, որ աշխատանք են արել, մեզ մնում է մի բան, մեր ուժերով ստեղծված կուսակցությունից դուրս գալ կամ դեմ քվեարկել ընտրությունների ժամանակ: Գ. Ծառուկյանի հույսը կմնա Բազոն եւ Վահրամը, որն էլ իր հերթին ֆիզկուլտ ինստիտուտը առեւտրի կենտրոն է սարքել, դե միմյանց կպարգեւատրեն, կուսակցության քվեները պատրաստ են:

Ասուլիսի շոուն շարունակվեց տարեվերջի նոր տարվա ուտուշ-խմուշի ժամանակ, որը կոչվում էր օլիմպիական կոմիտեի պարգեւատրումը մարզիկներին: Նստած նայում էինք եւ մեկս մյուսին ասում, հանրապետության նախագահների եւ մյուս մեծամեծերի մոտ ոնց են բաժանում պետության տրված գումարները… օլիմպիական կոմիտեն պարգեւատրում էր, նախարարն էլ ոչ միայն չէր խոսում, թե քանի մեդալ է բերել, այլ ստվերի նման հետեւում էր իրեն հովանոց համարողին:

Այս քեֆից բան չհասկացանք, հավանաբար սա պետք էր կոչվեր երկու նախագահների պարգեւատրման եւ օլիմպիական կոմիտեի ռեկլամի երեկո: Նախարարին եւ իր կոմերիտականին  նախարարությունում, սպորտի ոլորտում եւ ամբողջ քաղաքում չկա մեկը, որ հարգի:

Մեզ մնում է, որ հաջորդ դասին հրապարակենք այն վիդեոներն ու ձայնագրություները, որոնց մեծ մասը կատարվել է նրանց աշխատասենյակներում”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ