20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեծ Բրիտանիան 33 մլրդ ֆունտ արժողությամբ երկաթուղի կկառուցի

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել գերարագ երկաթուղային մագիստրալի կառուցման նախագծին: Այն կկապի Լոնդոնը կենտրոնական եւ հյուսիսային Անգլիայի քաղաքների հետ: Նախագծի արժողությունը, որը հավանաբար կիրականացվի 2033-ին, կազմում է 32,6 մլն ֆունտ ստեռլինգ:

Ճանապարհի կառուցման արդյունքում լոնդոնցիները կարող են Բիրմինհեմ հասնել ընդամենը 49 րոպեում, այն դեպքում, երբ հիմա մեկ ու կես ժամ է պահանջվում: Գնացքների միջին արագությունը կկազմի ժամում 360 կմ:

Սպասվում է, որ 60 տարվա ընթացքում երկաթուղուց ստացված հասույթը կկազմի 24 մլրդ ֆունտ ստեռլինգ, իսկ ընդհանուր օգուտը` 47 մլրդ:

Սակայն նախագիծը նաեւ ընդդիմադիրներ ունի: Էկոլոգիական շարժունմները եւ մի քանի տեղական խորհուրդներ կարծում են, որ երկաթուղին կվնասի Անգլիայի գյուղական լանդշաֆտը, իսկ Պահպանողական կուսակցության քննադատների համար էլ նախագիծն է շատ թանկ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ