19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆուտբոլի պատմության մեջ գրանցված ամենախոշոր հաշիվը, որը մտավ Գինեսի ռեկորդների գրքի մեջ

2002թ-ին Մադագասկարի Թուամանիս քաղաքում ֆուտբոլային մրցաշար էր ընթանում։ Երկրի 4 ամենաուժեղ թիմերը իրենց ուժերն էին չափում չեմպիոնի կոչման համար: Այնպես ստացվեց, որ խաղերից մեկի ավարտի հենց վերջին րոպեին մրցավարը 11 մետրանոց նշանակեց հյուրընկալող թիմի՝ Օլիմպիկ լը Էմիրնի դարպասին, ինչի հետևանքով նրանք զրկվեցին պայքարը շարունակելու հնարավորությունից: Մրցաշարի վերջին հանդիպմանը, ձախողված Օլիմպիկը պիտի ուժերը չափեր արդեն չեմպիոն դարձած Ադեմայի հետ: Խաղի մեկնարկից հետո ֆուտբոլիստները, հետևելով մարզչի հրահանգներին և ցանկանալով արտահայտել իրենց բողոքը անարդար մրցավարության դեմ, սկսեցին ամեն 36 վայրկյանը մեկ ինքնագոլ գրանցել: Ադեման մյուս կիսադաշտից լուռ հետևում էր վերջիններիս տարօրինակութանը: Արդյունքում խաղն ավարտվեց 149-0 հաշվով: Սա համարվում է ամենախոշորը ֆուտբոլի պատմության մեջ:
Բողոքի յուրօրինակ ակցիայի արդյունքում թիմի մարզիչն ու 4 ֆուտբոլիստ որոկազրկվեցին 3 տարով։
Չնայած այդ պարտությունը չի գրանցվել ուժային պայքարում, այնուամենայնիվ այն մտավ Գինեսի ռեկորդների գրքի մեջ` շրջանցելով 1885թ-ին Շոտլանդիայի գավաթի մրցաշարի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներից մեկում գրանցված հաշիվը, որի ժամանակ հանդես էին գալիս Արբոաթն ու Բոն Ակկորը: Այդ խաղն ավարտվեց 36-0 հաշվով՝ Արբոաթի հաղթանակով:

Քչերը գիտեն, շատերը չգիտենի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ