24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ալիկ Սերգեյիչը կխնդրեր Մարգարի համար

Նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը  “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ  Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը պետք է փոխվի եւ նա պետք է ազատության մեջ լինի:

“Նա ոստիկանության բարձրաստիճան սպա է եղել: 30 տարի նա այս երկրին ծառայել է, ասենք մի անգամ սխալվել է, վնասն էլ վերականգնված է, չարժի նրան դատել որպես սովորական հանցագործի, ասել` քրեական հանցագործ է, թող գնա միանգամից բերդում նստի, որովհետեւ կարող է խանգարել: Կարծում եմ, այստեղ բարոյական պահ կա: Ես որ անհարմար չզգայի, ինքս կգնայի դատարան, դատավորին կխնդրեի. ով ինչ կուզեր թող իմ մասին մտածեր, ես եմ գործը հասցրել մինչեւ վերջ, ես էլ գտնում եմ, որ նա այսօր պիտի դրսում լիներ”,-ռադիոկայանին ասել է նախկին ոստիկանապետը: Ալիկ Սարգսյանը նաեւ իր կողմից խնդրում է դատարանին, որ մեղմ վերաբերվի ՃՈ նախկին պետին:

Ալիկ Սարգսյանը նման հայտարարություն անելով` նաեւ նշել է, որ սրտանց է այդ խոսքերը ասում: “ Խոսքերս սրտանց եմ ուզում ասել` ոչ թե որ Մարգար Օհանյանը կամ նրա հարազատները լսեն, ուղղակի ես իմ բարոյական պարտքն եմ կատարում, ճիշտ կլինի, որ այդ մարդը դրսում լինի”, – ասել է  Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը մեղադրվում է պետությանը մեծ չափերի վնաս հասցնելու մեջ եւ դատարանում չի ընդունել առաջադրված մեղադրանքները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ