26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուբեն Հայրապետյանը չի պառկելու. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը”  գրում է, որ վտանգը, որ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կպառկի էքսկավատորի տակ` անցել է։ “Հայրապետյանն ու “Հրազդան”  մարզադաշտի սեփականատեր, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հաշտվել են:

Աղաբաբյանը “Հայկական ժամանակ”-ի  թղթակցին ասել է, որ ամանորից առաջ ինքն ու ՀՖՖ նախագահը հանդիպել են,  քննարկել մարզադաշտի շրջակայքում առեւտրի կենտրոն կառուցելու խնդիրը: Թերթը հիշեցնում է, որ Հայրապետյանը սպառնացել էր, որ առեւտրի կենտրոնի կառուցման դեպքում կպառկի էքսկավատորի տակ ու թույլ չի տա դրա կառուցումը:

Աղաբաբյանը  “Հայկական ժամանակին” նաեւ ասել է, որ  իրենց առաջին հանդիպման ժամանակ վերջնական որոշում չի կայացվել: “Մենք նորից ենք հանդիպելու հունվարի 15-ից հետո, այդ ժամանակ ամեն ինչ կորոշենք, դրական լուծումներ կլինեն: Մենք էլ զիջումների կգնանք, ինչ-որ չափով՝ իրենք էլ, որը կօգնի ընդհանուր գործին”,- ասել է պատգամավորը:

Ըստ նրա, առեւտրի կենտրոնը կառուցվելու է նախատեսված վայրից մի քիչ հեռու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ