23 Մայիսի, Հինգշաբթի, 2019

Լինդսի Լոհանին առաջարկել են մարմնավորել Էլիզաբեթ Թեյլորին

image_12464

Հոլիվուդյան դերասանուհի եւ երգչուհի Լինդսի Լոհանին առաջարկել են “Էլիզաբեթ եւ Ռիչարդ. սիրո պատմություն” ֆիլմում մարմնավորել լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին:

Ներկայումս դերասանուհին բանակցություններ է վարում  “Lifetime”  ընկերության հետ, որը զբաղվում է ֆիլմով: Այն կպատմի Թեյլորի եւ նրա ամուսնու` դերասան Ռիչարդ Բարտոնի հարաբերությունների մասին, ովքեր ամուսնացած են եղել 1964-1974 եւ 1975-1976-ականներին: Ամուսնական զույգը միասին  նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում:

Վերջին տարիներին Լինդսի Լոհանը ավելի շատ աչքի է  ընկնում իր սկանդալային պատմություններով, քան կինեմատոգրաֆիայում իր ունեցած դերով: 2011-ի նոյեմբերին դերասանուհուն մեկ ամիս ազատազրկման դատապարտեցին իր պայմանական պատիժը խախտելու համար:

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ