24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բացահայտումներ նոր` «Կուզյա Աստված» աղանդի մասին. առաջնորդը լողանալիս է եղել թղթադրամներով /վիդեո/

Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են 38-ամյա Անդրեյ Պոպովին, ով իրեն «Կուզյա Աստված» էր հռչակել եւ առաջնորդում էր նոր աղանդավորական շարժումը: Ոստիկանները նրա բնակարանից ավելի քան 100 հազար դոլար եւ 43 միլիոն ռուբլի են հայտնաբերել, ինչպես նաեւ էկզոտիկ կենդանիներ, որոնց չի կարելի բնակարանային պայմաններում պահել:

Առգրավվել է նաեւ Պոպովի համակարգիչը, որն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ աղանդի ներկայացուցիչները քահանայի անվան տակ տարբեր մարդկանցից գումար են հավաքել` իբրեւ թե եկեղեցուն նվիրատվություն անելու համար, հայտնում է РИА Новости-ն:

Հայտնի է դարձել, որ նրանք օրական ավելի քան 300 հազար ռուբլի են հավաքել մարդկանցից: Այդ ողջ գումարները գտնվել է Պոպովի տնօրինության տակ: Նրա տանը նաեւ տեսագրություններ են հայտնաբերվել, որոնցում պատկերվում է, թե ինչպես են դաժանորեն ծեծում աղանդավորներին, ովքեր ինչ-ինչ մեղքեր են գործել:

Պարզվել է նաեւ, որ աղանդի առաջնորդը սիրել է լողանալ գումարային թղթադրամներով` բառի բուն իմաստով:  Նրա «հետեւորդները» նրա համար թղթադրամներով լի վաննաներ են պատրաստել: Բացի այդ, պարզվել է, որ «Կուզյա Աստված» բազմաթիվ կանայք ունի, ովքեր լքել են իրենց աշխատանքն ու իրենց ողջ գումարները նրան են տվել` սկսելով ծառայել նրան:

Աղանդագետ Ալեքսանդր Դվորկինը հայտնել է, որ իրականում Պոպովը ղեկավարել է ավազակային մեծ խումբ` աղանդի անվան տակ եւ թալանել մարդկանց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ