24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօր Շնորհակալության միջազգային օրն է

Հունվարի 11-ն անկասկած կարելի է համարել “ամենաքաղաքավարի” օրերից մեկը, քանի որ այսօր նշվում է Շնորհակալության միջազգային օրը:

Շնորհակալական խոսքերն ունեն կախարդական նշանակություն: Նրանց օգնությամբ մարդիկ միմյանց ուրախություն են պարգեւում, ուշադրություն  ցուցաբերում եւ դրական էմոցիաներ են փոխանցում:

Իզուր չէ տուրիստական ուղեցույցներում նշվում, որ “շնորհակալություն”  բառը նույնիսկ ակցենտով արտասանելով այն երկրի լեզվով, որտեղ գտնվում ես, արժանանում ես ավելի բարեկիրթ եւ արագ սպասարկման:

Հոգեբանները նշում են, որ շնորհակալական խոսքերը “շոյում ” են մարդկանց լսողությունը եւ հանգստացնում: Կարեւորը` անկեղծ սրտով ասելն է: Իզուր չէ, որ մարդիկ հնում հավատամք են ունեցել` չարտասանել շնորհակալական խոսքեր նյարդայնացած վիճակում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ