29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սարգսյան-Պուտին հանդիպումն արդյունավետ էր. Շարմազանով

3dfdb813-73ea-47d4-8f14-012cddb55ea0_mw1024_s_n

Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության Գործադիր  մարմնի նիստը, որից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստում քննարկվել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին վերջին հանդիպման արդյունքները:

«Մենք բարձր ենք գնահատում նախագահներ  Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, դա արդյունավետ հանդիպում էր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է անվտանգության հարցերից մինչև հումանիտար հարցերի»: Շարմազանովը հավելեց, որ անվտանգության վերաբերյալ հարցերը իշխանությունների համար շատ կարևոր են և Հայաստանը ռազմավարական գործընկերոջ հետ կշարունակի անվտանգության համակարգի ամրապնդումը, որտեղ մեծ դերակատարություն կունենա Ռուսաստանի Դաշնությունը:

ԱԺ փոխոխոսնակը կարևորեց նաև 200 մլն ԱՄՆ դոլարի արտոնյալ վարկը, որը ստանալու ենք ՌԴ-ից և այն իրացվելու է գերժամանակակից զինտեխնիկա ձեռք բերելու համար:

Շարմազանովն ընդգծեց, որ հանդիպման օրակարգի առանցքային հարցերից մեկը ղարաբաղյան կարգավորման շուրջ էր. «Նախագահները վերահաստատել են, որ ղարաբաղյան հիմնահարցը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում»:

«Բոլոր հնարավոր հարցերում նախագահներն ուենցել են միևնույն ըմբռնումը»,- այսպես եզրափակեց իշխող ուժի խոսնակը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ