19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այգեզարդից 7 երեխա էլ թունավորվել է կարտոֆիլից. մանրամասներ

Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցից սննդային թունավորմամբ Արտաշատի ԲԿ տեղափոխված երեխաների թիվը հասել է արդեն 28-ի:

Henaran.am-ի թղթակիցի հետ զրույցում  Բաղրամյան գյուղի բնակչուհի Մանիկ Շահգելդյանը նշեց , որ քիչ առաջ Արտաշատի բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև 7 երեխա Այգեզարդ գյուղից.«Հենց նոր բերեցին երեխեքին, մերոնք իբր երշիկ, իսկ իրանք էլ կարտոշկա են կերել»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Թունավորված երեխաների թվում նաև մեր զրուցակցի 9 տարեկան թոռնիկն է:

Տատիկը տեղեկացրեց , որ երեխաներին կաթիլային ներարկում են միացրել, այս պահին նրանք ավելի լավ են :

Շհգելդյանը  նշեց, որ իր թոռնիկը հիվանդանոց է  տեղափոխվել սննդային թունավորմամբ: Սրտխառնոց և դող ախտանիշներով .« Երեխես փրկվեց ու Աստված բոլորին պահապան»,-հավելեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ