26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նորմանդական քառյակը կհանդիպի Փարիզում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել ակտիվ աշխատանքը «նորմանդական ձեւաչափով»: Նրանք պայմանավորվել են հոկտեմբերի 2-ին հանդիպել Փարիզում: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Երկրների ղեկավարները ողջունել են վերջին ժամանակներս հրադադարի ռեժիմի պահպանումը Ուկրաինայի հարավ-արեւելքում: «Առանձնակի ուշադրություն է դարձվել Մինսկի համաձայնությունների քաղաքական դրույթների իրագործմանը, նախ եւ առաջ Ուկրաինայում սահմանադրական բարեփոխում անցկացնելուն, ներառյալ Դոնբասի տարածաշրջանների հատուկ կարգավիճակի օրենսդրական ձեւակերպումը, ինչպես նաեւ տեղական ընտրությունների կազմակերպմանը եւ համաներման մասին օերնքի ընդունմանը»,- նշվում է հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ