25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԿԾՀ-ում մոնիտորինգը մեկնարկել է

Քիչ առաջ մեկնարկած կառավարության հերթական նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սկսվել է  էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ մոնիտորինգ :

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ «Դելոյթ ընդ տուշ» ընկերությունը ձեռնամուխ է եղել իր աշխատանքներին: Խորհրդատվական  ընկերությունը ծառայության պայմանագրով երեք փուլերով կներկայացնի իրավիճակը: Առաջին փուլի արդյուքնները հայտնի կդառնան սեպտեմբեր ամսի վերջին, երկրորդը՝ հոկտեմբերի, երրորդը՝ նոյեմբերի: Սեպտեմբերի վերջին ընկերությունը կտա ՀԾԿՀ-ի կողմից 2015-2016 թվականների համար հոսանքի թանկացման որոշման հիմնավորումների նախնական եզրակացություն:

Վարչապետը հիշեցրեց նաեւ, որ կառավարությունը մինչ խորհրդատվության ավարտը փոխհատուցելու է քաղաքացիների և ՓՄՁ-ների ծախսած էլեկտրաէներգիայի համար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ