25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջիկայում Երեւանում կվերանա պետավտոտեսուչ հասկացությունը . ՀՀ ոստիկանապետ

Ոստիկանության համակարգում սկսված բարեփոխումները կշարունակվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: “Շուտով ամբողջ քաղաքը կփակենք  տեսառադարներով, դա կբերի նրան, որ գոնե Երեւանում կվերանա պետավտոտեսուչ հասկացությունը”,-տեղեկացրեց Վլադիմիր Գասպարյանն ու հավելեց. “Երբ նախագահի հետ այցելում էինք ռադարային կենտրոն, խնդիր դրվեց նախագահի կողմից, որ այն տարածքներում, ուր տեղադրված են այդ ռադարները, նվազագույնի հասցնենք ոստիկանների, պետավտոտեսչության ներկայությունը”:

Վլադիմիր Գասպարյանի խոսքով,  փոխարենը  կունենանք բոլորովին նոր որակի պարեկապահակային  ծառայաություն, ծառայությունները կիրականացվեն բակերում: Ոստիկանապետը հուսով է, որ ծրագիրը  մայրաքաղաքում կավարտվի  մինչեւ այս տարվա առաջին կիսամյակը: “Պարեկային ծառայությունները կլինեն նոր որակի, զեկուցեմ ձեզ, որ մի երկու ամսից արդեն մենք ծառայության կհանենք արտաքին ծառայության  սպայական ստորաբաժանումը: Տղաները կտիրապետեն հոգեբանական գիտելիքներին, օտար լեզուներին, բժշկական ծառայություններին”,-նշեց նա:

 Վլադիմիր Գասպարանի խոսքով, գումարտակն արդեն ստեղծված է,  ոստիկանության ակադեմիայում ծառայողները արդեն դասընթացներ են անցնում: “Եթե ոչ տարվա վերջում, ապա մինչեւ մյուս տարվա գարնանը մենք պարեկապահակային գունդը կբերենք այդ վիճակին: Վստահ եմ , որ առողջ օրգանիզմն իր մեջից պետք է վանի բոլոր անառողջ երեւությները: Տեսանելի ժամանակում որակական փոփոխությունն ակնհայտ կլինի”,-բարեփոխումների թեման շարունակեց ոստիկանապետը: 

Նա նաեւ հաստատեց, որ համակարգում կներգրավվեն նաեւ կանայք.  “Կներեք արտահայտությանս համար,  կանայք նույնպես մարդ են: Ամբողջ աշխարհում կանայք ընդգրկված են համակարգում: Ոնց կարող են կանայք չլինել այդ համակարգում: Ավելին, ես գտնում եմ, որ հայ կինն ավելի զսպող է”: Ի դեպ, ՀՀ ոստիկանապետի կինը եւս ոստիկանության համակարգի աշխատակից է, ոստիկանության փոխգնդապետ է եւ աշխատում է որպես ռեֆերենտ: Լրագրողներների դիտարկումը, թե Վլադիմիր Գասպարյանի կինը ծառայողական մեքենա ունի, ոստիկանապետը հերքեց: “Ծառայողական մեքենա ունեմ ես, ոչ թե իմ կինը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ