23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանապետն “ուռկանը գցել է”. չբացահայտվող հանցագործություններ չկան

“Գնում է քննություն, ես իրավաբան եմ, գիտեմ իմ խոսքի արժեքը, ես ծանոթ եմ հրապարակումներին, մեղմ ասած, ես այդ էդպես չեմ կարծում”,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին  ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` անդրադառնալով այն խոսակցություններին, թե իրավապահները հայտնի բանդան չեն վնասազերծել:

 “Ես ասել եմ, որ չբացահայտվող հանցագորոծություններ  չկան, կան երկար կամ կարճ ժամանակ պահանջող, կան լավ կամ վատ աշխատողներ: Ես ակնկալում եմ, որ մեր պրակտիկայում  ես ձեզ հնարավորություն չեմ տա հպարտանալու այն բանով, որ իմ մոտ չբացահայտված հանցագործություններ կան”,-հայտարարել է ոստիկանապետը:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաեւ ԲՀԿ-ականնների ձերբակալություններին եւ ասել, որ բացարձակապես նշանակություն չունի , թե տվյալ անձը որ կուսակցության կամ խավի ներկայացուցիչ է, նշանակություն ունի այն, թե ինչ է արել նա:

Վլադիմիր Գասպարյանն ասաց նաեւ, որ տվյալ ժամանակահատվածը համընկել է թմրամոլության դեմ պայքարի միպետական միջոցառման հետ: “Ուռկանը գցված է, ես չգիտեմ` ինչ դուրս կգա: Միջպետական միջոցառում էր անցկացվում` կապված նարկոմաֆիայի հետ: Հիմա բնակարանային գողությունների և հետախուզվողների ուռկանն է գցված”: Ոստիկանապետը հայտարարել է, որ ինքը քաղաքականությունից դուրս է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ