19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը 39-րդն է տնտեսական ազատությունների վարկանշային աղյուսակում

Ամերիկյան հեղինակավոր “Heritage” հիմնադրամը “Wall Street Journal” պարբերականի հետ համատեղ հրապարակած տնտեսական ազատությունների համաշխարհային վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 39-րդ տեղը`  68,8 միավորով և որակվում է “համեմատաբար ազատ” տնտեսությամբ երկիր: Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ մեր երկիրը կորցրել է 0,9 միավոր: “Heritage”-ի մասնագետների կարծիքով` Հայաստանում վատթարացել է իրավիճակը կոռուպցիայից ազատության, պետական ծախսերի և դրամավարկային քաղաքականության ազատության ոլորտներում:

Վարկանիշը կազմվում է 4 հիմնական չափորոշիչներով` տնտեսական կյանքին պետական միջամտություն, իշխանության օրգանների արդյունավետություն, օրենսդրության պահպանում ու շուկաների ազատություն: 80 և ավելի միավոր ունեցող երկրները համարվում են ազատ տնտեսությամբ երկրներ, 79,9-ից 70 միավոր ունեցողները` հիմնականում ազատ, 69,9-ից 60 միավոր ունեցողները` համեմատաբար ազատ, իսկ դրանից ավելի քիչ միավորներ ստացածները հիմնականում անազատ կամ անազատ:

Չնայած իր ցածր ցուցանիշին` Հայաստանը գերազանցել է այնպիսի երկրների, ինչպիսիք են Նորվեգիան եւ Ֆրանսիան: Տարածաշրջանային երկրներից Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, որը 34-րդ տեղում է, Ադրբեջանը` 91-րդ, Թուրքիան` 73-րդ, իսկ Իրանը` 171-րդ:  Առաջին5 առաջատարներն են Հոնգկոնգը, Սինգապուրը, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ