20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ականջները սովոր է կրակոցի.փոքրիկ հերոսները/ֆոտոշարք/

Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան գյուղի  բոլոր բնակիչներն են հերոսներ: Քանի որ ապրելը մշտական կրակահերթերի տակ միայն հերոսներին է հատուկ: Չորաթանցի փոքրիկները չեն վախենում կրակոցի ձայնից: Henaran.am-ը բազմիցս անդրադարձել է գյուղի մանկապարտեզին, որտեղ պայքարի ունակ ու հոգով պատրաստ փոքրիկներ են դաստիարակվում:

Մինչ անցած տարի մանկապարտեզը գտնվում էր բավականին անմխիթար վիճակում:Անգամ նորմալ սանհանգույց չկար: Փոքրիկները գաղափար չունեյին ճոճանակների և զվարճալի խաղերի մասին:

Henaran.am-ի թղթակիցը օրերս Չորաթանում էր: Մեր հարցմանը մասնակցած փոքրիկների մեծ մասը պատրաստվում է զինվոր դառնալ ու դեռ մանկուց նրանց էության մեջ ձևավորվում է հերոսը:

Ավստրալիայի հայ Ավետարանչական ընկերության կողմից նախաձեռնած դրամահավաքը աննախադեպ ուրախալի փաստ էր գյուղի համար: Տրամադրված գումարով կառուցվեց մանկապարտեզին կից խաղահրապարակ:

Խաղահրապարակը կրկին անգամ առանձնանում է իր հայրենասիրական պատումով:

Մանրամասները՝ ֆոտոշարքում:

 

IMG_4543 IMG_4548 IMG_4560 unnamed (1) unnamed

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ