29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ալավերդիում սպանությունը բացահայտվել է

image_12411

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, կեսօրին  սպանություն է  տեղի ունեցել Ալավերդի քաղաքի կենտրոնում: Սպանվել է  հանցավոր աշխարհում հեղինակություն համարվող    Գագիկ Կիլինկարովը: Ոսռիկանության  հասարակայնության հետ կապի եւ լրատվությունից Henaran.am-ին տեղեկացրին, որ  հունվարի 12-ին,  ժամը 14.00-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժինն ահազանգ է ստացել այն մասին, որ կրակոցներ են հնչում Ալավերդի քաղաքի կենտրոնում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է մահացած Գագիկ Կիլինկարովի դին, եւ հրազենից վիրավորված Արմեն Կոստանդյանին:

Ըստ ոստիկանության, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում շտապ բերման է ենթարկվել Վասիլ Շահվերդյանը, որը հրազենային վնասվածքներ է հասցրել եւ սպանել Կիլինկարովին, ինչպես նաեւ վիրավորել Կոստանդյանին: Դեպքին վերաբերող մյուս հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ