18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչու ալավերդցին վրեժխնդիր եղավ /ֆոտո/

Հունվարի 12-ին, ոստիկանության Ալավերդիի բաժին մեղայականով է ներկայացել Վասիլ Շահվերդյանը եւ հայտնել, որ իր մոտ եղած հրազենով սպանել է ազգությամբ հույն Գագիկ Կիլինկարովին:

Մեղայականով ներկայացած քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ սպանությունը կատարել է վրեժխնդրության հողի վրա, քանի որ տարիներ առաջ էլ Կիլինկարովները սպանել են իր եղբորը: Ալավերդցիները շատ լավ գիտեն այս պատմությունը:

Ուղիղ 10 տարի առաջ վիճաբանության արդյունքում Գագիկի եղբորը` Կիլինկարով Արմենին հայտնում  են, որ իր եղբորը սպանել են, այսինքն` նույն Գագիկին: Սակայն վերջինս միայն ոտքից էր վիրավորվել:

Արմենը լսելով եղբոր սպանվելու մասին լուրը, սպանում է ըստ տարածված խոսակցությունների` եղբոր վրա կրակողի եղբորը` Արսեն Շաքարյանին, ով վիճաբանության հետ ընդհանրապես կապ չուներ:

Այս պահին նա` Արմեն Կիլինկարովը իր պատիժը կրում է “Սեւան” քրեակատարողական հիմնարկում: Նրան Դոնի Ռոստովից են տեղափոխել Հայաստան:

Փաստորեն, 10 տարի անց. Ալավերդիում հայտնի հեղինակություն “Ղոժի Գագոյի”  տղան սպանեց Գագիկ Կիլինկարովին:

Նկատենք, որ տասը տարի առաջ, երբ այս պատմությունը սկսվեց, այսօրվա սպանության հեղինակը մանկահասակ երեխա է եք նաեւ, որ ըստ էլեկտրոնային մամուլի, ոստիկանության Լոռու մարվարչության պետը նշել է, որ հանցագործը “տաք հետքերով” բերման է ենթարկվել, մինչդեռ որոշ ժամանակ անց հայտարարվեց, թե վերջինս մեղայականով է ներկայացել ոստիկանություն:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի. Aravot.am

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ