24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սարգսյանը «պինդ պոպոք» է /վիդեո/

Ինչո՞ւ հենց սահմանային լարվածության օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ : Հանդիպման ենթատեքստում քաղաքական որոշ ուժեր տեսնում էին ՀՀ նախագահին զիջումների մղելու պուտինյան քաղաքականության արտացոլում: Միայն թե Սարգսյան-Պուտին հանդիպմանը, համենայնդեպս ներկայացված տարբերակում նման խոսակցություն չեղավ: Թե ի՞նչ խոսեցին երկու նախագահները առանձնազրույցի ժամանակ հիմնականում ենթադրությունների դաշտում է, քանի որ գոնե պաշտոնական տեղեկատվությունը բավական ժլատ գտնվեց: Ղարաբաղյան պատերազմի բովում եփված ՀՀ նախագահին ճանաչողները գիտեն, որ Սերժ Սարգսյանը ալիեւյան ցուփցվանգի ճնշման տակ հողեր հանձնողը չի:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն սեպտեմբերին երկու նախագահները պլանավորված հանդիպում ունենում են և այդ հանդիպման մեջ այլ ենթատեքստ հարկավոր չէ փնտրել.

« Ես կարծում եմ, որ այն ընդհանուր ռազմավարական պայմանները , որոնք ստեղծում են հայ-ռուսական հարաբերությունների հիմքը այդքան էլ չեն փոխվել և որևէ բան վերջին ամիսներին չի փոխվել»,-նշեց Մինասյանը հավելելով, որ վերջին 10-15  տարիներին առավել լարված են ռուս-թուրքական հարաբերությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ