24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կանադան նշում է Հայաստանի անկախության ճանաչման 20-ամյակը

Կանադան նշում է Հայաստանի անկախության ճանաչման 20-ամյակը:

Կանադայի արտգործնախարար Ջոն Բեյրդն այս առիթով իր զեկույցում հայտնել է. “20 տարի առաջ այս օրը Կանադան արեւմտյան երկրների մեջ առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանը որպես անկախ երկիր եւ մի քանի օր հետո պաշտոնապես հաստատեց դիվանագիտական հարաբերություններ: Այսօր մենք վայելում ենք մեր ամուր, աճող եւ բազմակողմ համագործակցությունը”:

Նախարարը նշել է նաեւ, որ այս տարիների ընթացքում ձեռք բերված ընկերությամբ առաջնորդվելով` 2 երկրները փորձել են համատեղ զարգացնել դեմոկրատական արժեքները, խաղաղություն եւ անվտանգություն հաստատել: Այդ ամենն իրագործվել է նաեւ  հայկական ծագում ունեցող 50 հազար կանադացիների շնորհիվ, որոնք էլ իրենց հերթին մեծ ներդրումներ են ունեցել Կանադայի մշակութային, տնտեսական եւ քաղաքական կյանքում:

Տարելիցը նշելու կապակցությամբ Բեյրդը վերջերս հանդիպել էր Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանի հետ եւ նրան էր նվիրել 2 երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատող պաշտոնական հռչակագրի շրջանակված պատճենը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ