19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու՞ մեր ռազմավարական գործընկերը չարձագանքեց սահմանային լարվածությանը

Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը կարծում է, որ կարիք չկա ամեն անգամ ՀԱՊԿ-ից և մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից հայտարարություններ ակնկալել սահմանային լարվածության հետ կապված: Այս մասին Արտակ Դավթյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

Դիտարկմանը, թե վերջին շաբաթվա ընթացքում սահմանային լարվածությունը Տավուշի մարզում էր, սակայն մեր ռազմավարական գործընկերն այդպես էլ  չարձագանքեց  դրան, պատգամավորն ասաց. «Դուք գիտեք, որ ՀԱՊԿ-ի, ռուսական ռազմաբազայի նախկին ղեկավարի կողմից եղել են բավականին կոշտ հայտարարություններ: Ես կարծում եմ այդ հայտարարությունները բավարարա են այն բանի համար, որպեսզի մենք՝ ՀՀ քաղաքացիներս, հասկանանք, որ ՀԱՊԿ-ի երկրները պատերազմ վերսկսելու պարագայում կրավորական կեցվածք չեն ընդունի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ